Ուկրшինայի հակամшրտությունը մոտակա տարում չի կարգավորվի․ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի հակամարտությունը չի կարգավորվի առաջիկա մեկ տարում, և դրա շուրջ բանակցությունները դեռևս կշարունակվեն։

Ավելի վաղ Լոնդոնը բազմիցս խոստացել էր աջակցել Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության մեջ՝ «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։

«Կարծում եմ, որ բանակցությունները մեկ տարի հետո էլ կշարունակվեն։ Հարցն այն է, թե որքան լուրջ է Ռուսաստանը վերաբերվում այս բանակցություններին»,-ասել է նա «Գարդիան» թերթին տված հարցազրույցում։

Կիսվել սոց․ ցանցերում