Կարևոր է, որ ներկայիս ռшզմшկшն գործողությունը չստիպի տեղաբնակ հայերին հեռանալ ԼՂ-ից․ ԵՄ-ն մտավախություն ունի

Եվրամիությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրով, որն ապրում է ռազմական գործողությունների հետևանքները։

Այս մասին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։

«Շատ կարևոր է, որ ներկայիս ռազմական գործողությունը չօգտագործվի որպես պատրվակ՝ ստիպելու Ղարաբաղի հայ բնակչությանը գաղթել»,- ասել է նա Բրյուսելում կայացած ճեպազրույցում։

Կիսվել սոց․ ցանցերում