Այս նախագծով Հայաստանը երկաթուղային կապ է ստանում Ռուսաստանի հետ, որը մենք 30 տարի չունենք․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպումից հետո, այսօր պատասխանել է ԶԼՄ-ների հարցերին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնության են եկել  «Թրամփի երթուղու» շուրջ։

«Թրամփի ուղին» ներդրումային ծրագիր է, որը բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից։ Ըստ այդմ՝ ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչում է նախագիծը և հետաքրքրված է ներդրումներ անելու հարցում»,- ասել է Փաշինյանը։ 

«Այս նախագիծը լիովին համապատասխան է տարածաշրջանի շահերին։ Իրանը ստանում է երկաթուղային հնարավորություն Պարսից ծոցից մինչև Սև ծով։ ՌԴ-ն էլ մեր տարածաշրջանով է երկաթուղային կապ ստանում դեպի Իրան։ Այս նախագծով Հայաստանը երկաթուղային կապ է ստանում Ռուսաստանի հետ, որը մենք 30 տարի չունենք»,- հավելել է նա ։ 

Կիսվել սոց․ ցանցերում