Այն ուսուցիչները, որոնք 2-րդ տարին չեն հшղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա աշխատել դպրոցում

«Այս տարի բոլոր այն ուսուցիչները, որոնք երկրորդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, թե՛ «Հանրակրթության մասին» օրենքով, թե՛ համապատասխան ենթաօրենսդրական ակտերով արձանագրված է, որ չեն կարողանա այլևս շարունակել իրենց գործունեությունը դպրոցում»:

Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«Բնականաբար, նոր մրցույթների էլ մասնակցել չեն կարող, որովհետև մրցույթի կարգում էլ է նշված, որ մրցույթի դիմելիս տնօրենը պիտի ստուգի՝ այդ ուսուցիչը կամավոր ատեստավորման չհաղթահարման նախադեպ ունեցե՞լ է, թե՞ չի ունեցել»,- նշեց նա:

Կիսվել սոց․ ցանցերում