Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այսօր՝ օգոստոսի 17-ին, հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը վճռորոշ նշանակություն ունի մարդկության, Եվրոպայի համար, հայտնում է Tanjug-ը։
Ըստ Վուչիչի, այս հանդիպումը բացառիկ կարևոր նշանակություն ունի նաև Սերբիայի համար, քանի որ «եթե խաղաղություն լինի, առկա լարվածությունը կնվազի կամ կվերանա, և դա մեզ կօգնի տնտեսական համագործակցություն հաստատել այս երկու և այլ երկրների հետ, ինչպես նաև նվիրվել այլ հարցերի լուծմանը»։
«Խաղաղության հաստատումը մոլորակի բոլոր մարդկանց բարձրագույն շահն է, և մենք հատկապես վստահ ենք, որ դա բխում է Սերբիայի Հանրապետության շահերից։ Սա մեծ նշանակություն ունի մեր երկրի համար, քանի որ առկա լարվածության, առկա ճնշման մի մասն ուղղված է Սերբիայի, մեր ժողովրդի, մեր քաղաքացիների դեմ։
Եթե խաղաղություն հաստատվի, ճնշումը կա՛մ կնվազի, կա՛մ կդառնա պակաս ինտենսիվ, կա՛մ ամբողջությամբ կվերանա, և դա մեզ կօգնի տնտեսական համագործակցություն հաստատել այս երկու և այլ երկրների հետ և նվիրվել այլ հարցերի լուծմանը»,- ասել է Վուչիչն ազգին ուղղված իր ուղերձում։
