Րшֆֆու միակ արժեքավոր երկը ,,Խшմսшյին մելիքпւթյուններն,, է, որ, ցավոք, դպրոցներում չի ուսուցանվում․Վահրամ Աթանեսյան

Րաֆֆու միակ արժեքավոր երկը ,,Խամսային մելիքություններն,, է, որ, ցավոք, դպրոցներում չի ուսուցանվում: Ոչ էլ, երեւի, բուհերում: Բացեք, կարդացեք վերջաբանը: Դա ողբ է առ ռուսական կողմնորոշմամբ խաբված հայ մելիքների դառնադառը ճակատագիր: Այո, ռուսները եկան, բայց գեներալ-մայորի եւ տոհմական ազնվականի կոչման արժանացրին ոչ թե իրենց հետ ուս-ուսի, բայց ավելի շատ՝ իրենց առաջապահում կռված հայ մելիքներին, այլ մեկ անգամ արդեն դավաճանած Մեհթի-ղուլի խանին, որի հետին ջորեպանն անգամ դասվեց սեփականատիրոջ շարքը: Եթե մենք Րաֆֆու գեղարվեստական ցնորամտությունների փոխարեն մեր սերունդներին այդ վերջաբանն ուսուցանեինք, ապա այսօր, անգամ ապոկալիպսիսի ժամին Ստեփանակերտում չէին հավատա ռուս խաղաղապահի խոսքին, թե Հայաստանը ,,հրաժարվում է ընդունել արցախցիներին,,: Բայց ի՞նչ եմ ասում, եթե ուսուցանեինք՝ Արցախում պատերազմ չէր լինի, եւ այնտեղ ռուս խաղաղապահ ոտք չէր դնի:

Կիսվել սոց․ ցանցերում