Եռամյա դադարից հետո, հայ բռնցքամարտիկ Էրիկ Ապրեսյանը վերադարձել է ռինգ։ Այս մասին հայտնում է sportaran.сom-ը։ Միացյալ Նահանգների Սանտա-Մոնիկա քաղաքում տեղի ունեցած մրցամարտի ընթացքում նա հաղթել է ամերիկացի Թերել Ադամսին՝ մրցավարների մեծամասնության որոշմամբ։
Քսանվեցամյա մարզիկի համար այն ԱՄՆ-ում դեբյուտային մրցամարտ էր։ Ավելի վաղ՝ նա հանդես էր եկել Իսպանիայում, Մեքսիկայում, Միացյալ Էմիրություններում, Մեծ Բրիտանիայում։
