ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել է, որ կարծում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում է գործարք կնքել Ուկրաինայի հարցում, իբրև թե՝ Սպիտակ տան ղեկավարի շահերի համար, պնդում է Fox News-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփը պատահաբար «շշնջացել» է սա Մակրոնին, երբ միկրոֆոնը միացված է եղել։
«Կարծում եմ՝ Պուտինը ցանկանում է գործարք կնքել։ Կարծում եմ՝ նա ցանկանում է գործարք կնքել հանուն ինձ, հասկանո՞ւմ եք»,- Թրամփի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։
