Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը. ՀԸՖ

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի 2025 թվականի աշխարհի առաջնությանը:

Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:

Ավելի վաղ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել էր սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնության մասնակցող հավաքականների նախնական կազմերը․ Հայաստանի հավաքականի կազմում բացակայում էր Արթուր Ալեքսանյանի անունը:

Կիսվել սոց․ ցանցերում