ԷԴՈՒԱՐԴ ՍՊԵՐՑՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ 

Ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի հայազի մարզիկ Էդուարդ Սպերցյանի հանդեպ հետաքրությունը շարունակում է աճել։ Ինչպես հայտնում է Arménie Football-ը, միանգամից երկու եվրոպական ակումբներ՝ պորտուգալական «Պորտուն» եւ ֆրանսիական «Լանսը», ցանկություն են հայտնել ձեռք բերել հայազգի մարզիկին։

«Պորտուն», ընդ որում, առաջարկել է տասը միլիոն եվրո եւ պատրաստ է գործարքի մեջ ներառել իր նոր մարզիկներից մեկին։ «Լանսը» ավելի առատաձեռն է գտնվել եւ առաջարկել է տասներկու միլիոն եվրո՝ պլյուս՝ բոնուսներ։ Անգլիական «Սաունթհեմփթոնն» էլ է հետաքրքրված մեր հայրենակցով եւ իր առաջարկը ավելացրել է՝ հասցնելով մինչեւ տասնչորս միլիոն եվրոյի։

 

Կիսվել սոց․ ցանցերում