Oգոստոսի 22-27-ը Շիրակում, Կոտայքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 22-ին և 25-27-ին՝ երեկոյան, սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Մարզերում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ։
Օգոստոսի 22-ին և 25-27-ին՝ երեկոյան ժամերին, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ը աստիճանաբար կբարձանա 3-4 աստիճանով:
