Իսրայելը հшրված է հասցրել Գազայի բուժկենտրոնին. զпհվել են նաև լրագրողներ

Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի «Նասեր» բժշկական համալիրին հասցված իսրայելական հարվածի հետևանքով լրագրողներ են մահացել։ «Al Jazeera»–ին այս մասին հայտնել է հիվանդանոցի ներկայացուցիչը։

Նախնական տեղեկություններով՝ հարվածի հետևանքով 14 մարդ է մահացել, որոնցից 4-ը լրագրողներ են։ Տվյալները ճշտվում են։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում ավելի քան 240 լրագրող է մահացել։

Կիսվել սոց․ ցանցերում