Անտառային հրդեհները հասել են ԱՄՆ-ի ամենահայտնի գինեգործական շրջան, որը գտնվում է Կալիֆոռնիա նահանգում: Այս մասին հայտնել է ABC հեռուստաալիքը։
Հրդեհները Նապա հովիտը պատել են օգոստոսի 21-ին, հիմա դրանց մակերեսը արդեն գնահատվում է գրեթե 2,8 հազար հեկտար: Հրդեհի արագ տարածմանը նպաստում է օգոստոսին ԱՄՆ-ի արևմտյան մասում սկսված շոգ և չոր եղանակը: Հրդեհի մարմանը մասնակցում է նաև ավիացիան։
Շրջանում հայտարարվել է բնակչության մասնակի տարհանում: Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Նապա հովիտը 19-րդ դարից ի վեր հայտնի է իր բարձրորակ գինիներով:
