Իսրայելի բшնակը հայտարարել է, որ Եմենից արձակված հր թիռ է որսացել

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ որսացել են Եմենից արձակված հրթիռ, ինչի հետևանքով երկրի որոշ հատվածներում միացել են օդային հարձակման ազդանշանները։

«Իսրայելի մի քանի շրջաններում տագնապի ազդանշանների ակտիվացումից հետո, Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ»,-ասվում է բանակի Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։

Իսրայելի պաշտպանության բանակը նշում է, որ ազդանշանները միացվել են արձանագրությանը համապատասխան։

Կիսվել սոց․ ցանցերում