ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր միջազգային զարգացման գործակալության լուծարումը

USAID-ը դադարեց գործել։ Միացյալ Նահանգները պաշտոնապես սկսել է իր միջազգային զարգացման գործակալության լուծարումը։

Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նա կազմակերպությունն անվանել է վաղուց ի վեր կորցրած բիզնես և ասել, որ հունվարից ի վեր խնայվել են տասնյակ միլիարդավոր ամերիկացի հարկատուների դոլարներ։

USAID-ն ստեղծվել է 1961 թվականին նախագահ Ջոն Քենեդիի կողմից և ֆինանսավորել է մարդասիրական ծրագրեր ամբողջ աշխարհում։

Կիսվել սոց․ ցանցերում