Խոշոր ավտովթար՝ Դիլիջանում. 10 վիրшվորից 4-ը երեխաներ են

Օգոստոսի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի թունելի հարևանությամբ՝ դեպի դիլիջան ընթացող հատվածում, ճակատ-ճակատի բախվել են Toyota Land Cruiser և Hyundai X35 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 10 մարդ, որոնցից 4-ը՝ անչափահաս, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Վիրավորներից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով:

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունները: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել սոց․ ցանցերում