ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան գործով հետաքննչական միջոցառումների մեկնարկի մասին։ Բացի այդ, նա ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներողություն է խնդրել Վլադիմիր Պուտինից՝ գնդակոծության հետևանքով ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ։
«Ներողություն է խնդրել, մենք տեղեկություններ ենք տեսել, որ այնտեղ որոշ մարդիկ ժամանակավորապես հեռացվել են իրենց պարտականություններից, կան նաև ձերբակալվածներ»,- ասել է Պեսկովը։
Սակայն, Կրեմլի ներկայացուցչի խոսքով, տեղի ունեցածի մանրամասները դեռևս անհայտ են։
Միաժամանակ Պեսկովը նշել է, որ ռուս խաղաղապահներն արել են ամեն ինչ, որպեսզի օգնեն խաղաղ բնակչությանը տարհանել Ղարաբաղի ամենավտանգավոր շրջաններից։ Այժմ, Պեսկովի խոսքով, Լեռնային Ղարաբաղում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման հետ կապված կոնկրետություններ չկան։
Նրա խոսքով, ռուսական կողմը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը կպահպանվի և տարհանված խաղաղ բնակիչների ապահով հայրենիք կվերադառնան։
