Գազայում պшտերազմի շարունակությունը վնասում է Իսրшյելի հեղինակությանը․ Թրшմփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայում պատերազմի շարունակությունը վնասում է Իսրայելի հեղինակությանը։

«Նրանք պետք է դադարեցնեն պատերազմը, դա վնասում է Իսրայելին, դրանում կասկած չկա։

Նրանք կարող են հաղթել պատերազմում, բայց նրանք չեն հաղթում աշխարհում հասարակական կարծիքի համար պատերազմում, և դա վնասում է իրենց։

Իսրայելն ուներ ամենահզոր լոբբիստական ​​խումբը, որը ես երբևէ տեսել եմ։ Նրանք լիակատար վերահսկողություն ունեին Կոնգրեսի նկատմամբ, իսկ հիմա՝ ոչ, և գիտեք, ես մի փոքր զարմացած եմ դա տեսնելով», — ասել է ԱՄՆ նախագահը Daily Caller-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Իսրայելի անվտանգության ղեկավարները դեմ են ամմողջ Գազայի գրավմանը։

Կիսվել սոց․ ցանցերում