ԱՐԵՒԻ ՎՐԱ ՆՈՐ ՈՒԺԳԻՆ ԲՌՆԿՈՒՄ Է ԵՂԵԼ 

Այսօր՝ սեպտեմբերի 5-ի առավոտյան, Երեւանի ժամանակով 05։15-ին, Արեւի վրա M1.4 մակարդակի ուժգին բռնկում է եղել, որը տեւել է 13 րոպե։ այս մասին հայտնում են ռուս գիտնականները։ Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ Արեւային ակտիվության բռնկուն փուլն ավարտվել է եւ ներկայումս իրավիճակը սկսել է գնալ դեպի արագ կայունացում։

Հիշեցնենք, որ Արեւային բռնկումները դասակարգվում են հինգ դասակարգերի՝ A, B, C, M եւ X։ Արեւային բռնկումները Երկիր մոլորակի վրա կարող են առաջացնել մագնիսական փոթորիկներ։

 

Կիսվել սոց․ ցանցերում