ԱՄՆ Ինդիանա նահանգի Նյուբուրգ քաղաքի քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել, այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները։
Հրդեհը ուղեկցվել է պայթյուններով։ Իրավապահ մարմինները ներկայումս փորձում են պարզել, թե ինչ քիմիական նյութեր են առաջացրել հրդեհը։ Իշխանությունները խորհուրդ են տալիս տեղի բնակիչներին հեռու մնալ հրդեհի տարածքից և մնալ տանը։
