Կիևի վրա Ռпւսաստանի իրականացրած զանգվածային հшրվածի հետևանքով զпհվածների թիվը աճում է

Կիևի վրա Ռուսաստանի իրականացրած զանգվածային հարվածի հետևանքով զոհվածների թիվը աճել է։

Տեղեկություն է ստացվել երրորդ զոհի մասին, հայտնում է РБК-Украина՝ հղում անելով Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյին։

«Ստացվել է տեղեկատվություն ռուսաստանցիների գիշերային հարձակման երրորդ զոհի մասին։ Անկեղծ ցավակցությում ենք հարազատներին», -հայտարարել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր РБК-Украина-ն, ՌԴ-ի հարվածի հետևանքով Կիևի Սվյատոշինսկի շրջանում գտնվող ինը հարկանի շենքում զոհվել են մի կին ու նրա երեք ամսական որդին, իսկ հայրը ստացել է ծանր վնասվածքներ։

Ավելի քան 20 մարդ վիրավորվել է։

Կիսվել սոց․ ցանցերում