Տեսանյութ․Շվեդիայի առողջապահության նախարարն ուշաթափվել է մամուլի ասուլիսի ժամանակ

Շվեդիայի առողջապահության նորանշանակ նախարար Էլիզաբեթ Լանը սեպտեմբերի 9-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ուշագնաց է եղել, գրում է Eurointegration-ը:

Պաշտոնը ստանձնելուց հետո դա Լանի առաջին մամուլի ասուլիսն էր։ Դեպքից հետո ասուլիսի ուղիղ հեռարձակումն ընդհատվել է։

Պարբերականը փոխանցում է, որ մի քանի րոպե անց նա վերադարձել է դահլիճ։

«Սովորական երեքշաբթի չէր. դա կարող է պատահել, երբ արյան մեջ շաքարի մակարդակը նվազում է»,- մեկնաբանել է Լանը։

Կիսվել սոց․ ցանցերում