Ըմբշամшրտի ԱԱ. Արման Անդրեասյանը մեկնարկել է տպավորիչ հաղթանակով

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Արման Անդրեասյանը մեկնարկել է ծանր, բայց տպավորիչ հաղթանակով: Այդ մասին հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Սեպտեմբերի 13-ին պայքարի մեջ կմտնեն 61, 70, 86 և 125 կգ քաշային ըմբիշները։

Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ. 61 կգ քաշային Մանվել Խնձրցյանի առաջին մրցակիցը իտալացի Պրոդուն է, իսկ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը մեկնարկել է տաջիկ Ռասսադինի հետ պայքարով։ Երկուսն էլ պայքարը սկսում են որակավորման փուլից:

Հիշեցնենք՝ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով.

57 կգ Արսեն Հարությունյան
61 կգ Մանվել Խնձրցյան
65 կգ Վազգեն Թևանյան
70 կգ Արման Անդրեասյան
74 կգ Հրայր Ալիխանյան:

Կիսվել սոց․ ցանցերում