Ավելի քան 300 հազար բնակիչ լքել է Գազա քաղաքը

Գազա քաղաքում մարտերը սաստկանում են, իսկ պաղեստինցիները շարունակում են լքել քաղաքը՝ այն գրավելու՝ Իսրայելի մոտալուտ ծրագրերի ֆոնին:

Մինչ զանգվածային հարձակման նախապատրաստումը Գազայում բնակվում էր մոտ մեկ միլիոն պաղեստինցի։

Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ վերջին օրվա ընթացքում տասնյակ հազարավոր պաղեստինցիներ լքել են Գազա քաղաքը: Իսրայելի ՊԲ գնահատականներով՝ վերջին շաբաթներին տարհանված բնակիչների ընդհանուր թիվը գերազանցել է 300 հզ.-ը:

Կիսվել սոց․ ցանցերում