Հայտնի է՝ ԵՄ անդամ որ երկրներն են դեմ եղել ռпւսներին վիզաների մերժմանը

Եվրամիության ներսում հակասություններ են առաջացել ռուս զբոսաշրջիկներին վիզաների տրամադրման հարցում։ Ըստ հունական Pronews-ի, հինգ պետություն ՝ Հունաստանը, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան և Հունգարիան, մերժել են նախաձեռնությունը, որով նախատեսվում էր սահմանափակել ՌԴ քաղաքացիների մուտքը ԵՄ։

Այս երկրներում վստահ են, որ նման քայլը ոչ միայն ծանր հարված կհասցնի զբոսաշրջությանը, այլև՝ կվնասի տեղական համայնքներին։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ռուս զբոսաշրջիկները ծախսում են միջինը 1300 եվրո՝ գրեթե կրկնակի ավել, քան՝ մյուսները։

Բացի այդ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, վիզային սահմանափակումները կարող էին ոչնչացնել Հունաստանում ռուսական համայնքը և առաջ բերել Մոսկվայի հայելային միջոցառումներ հույների դեմ, ինչը լրացուցիչ կհարվածի արտահանմանը:

Կիսվել սոց․ ցանցերում