Կրկին ուժգին երկրաշարժ` Ռпւսաստանում

Կամչատկայում գրանցվել է 5.9 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը:

Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 18,7 կմ խորության վրա։ Այն տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 192 կմ հարավ-արևելք։ Նշվում է, որ երկրաշարժը բավականին նկատելի է եղել։

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Կամչատկայի արևելյան ափի մոտ գրանցվել է 7.7 մագնիտուդով երկրաշարժ։

Կիսվել սոց․ ցանցերում