Էստոնիան հայտնել է` ռпւսական կпրծանիչներ են խախտել իր օդային տարածքը

 Վայնդլոո կղզու մոտակայքում, երեք ռուսական МиГ-31 կործանիչներ առանց թույլտվության մտել են Էստոնիայի օդային տարածք՝ մնալով Էստոնիայի օդային տարածքում մոտ 12 րոպե, հաղորդում է ERR-ը՝ վկայակոչելով Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությանը։

Էստոնիայի արտգործնախարարությունը կանչել է Էստոնիայում Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին և նրան բողոքի նոտա է հանձնել։

Սա այս տարի ռուսական ինքնաթիռների կողմից Էստոնիայի օդային տարածքի չորրորդ խախտումն է։

Կիսվել սոց․ ցանցերում