Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Lexus GX 470»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան տпւժածներ

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Լենինգրադյան և Մեծարենցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 20-ամյա Արամ Բ․-ի վարած «Lexus GX 470» մակնիշի և 60-ամյա Բենիամին Թ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Բենիամին Թ․-ն և ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Մարիա Լ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վիրավորներից Բենիամին Թ․-ին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Կիսվել սոց․ ցանցերում