Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքի վարձակալված հատվածում գործող ավտոլվացման կետում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպք։
Ինչպես տեղեկացրել են տեսչական մարմնից, վարձակալ Ա.Մ.-ն, խախտելով բնապահպանական օրենսդրության պահանջները, իրեն պատկանող ավտոլվացման կետում առանց համապատասխան թույլտվության ապօրինի խորքային հորից կատարել է ապօրինի ջրառ։
Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։

Իրավախախտի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 1 մլն դրամի չափով:
