Հրդեհ Ջրվեժ գյուղում

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Եռագույնի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից խորդանոցի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։27-ին, մարվել՝ 19։01-ին։ Այրվել է խորդանոցը (մոտ 20 քմ)։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։

Մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Կիսվել սոց․ ցանցերում