Ըստ պաղեստինյան WAFA լրատվական գործակալության՝ Գազա քաղաքի հիվանդանոցի շենքում իսրայելական հրետակոծությունից հետո առնվազն 90 մարդ է մնացել շրջափակման մեջ:
Ըստ գործակալության՝ ավելի քան 90 բժիշկ և հիվանդ մնում են շրջափակման մեջ Գազա քաղաքի Հիլու հիվանդանոցում, որը հարված է ստացել իսրայելական ուժերի կողմից արձակված մի քանի հրետանային արկերից։ Ըստ տեղեկությունների՝ հիվանդանոցի մանկական բաժանմունքում բուժվում են առնվազն 12 վաղաժամ ծնված երեխաներ, ինչպես նաև քաղցկեղով հիվանդներ։
Ըստ կատարյան «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի՝ Հիլու շենքը ներկայումս շրջապատված է իսրայելական բանակի ծանր տեխնիկայով և տանկերով՝ արգելափակելով մուտքն ու ելքը։
Գազայի ամենաբարձր շենքերից մեկն էլ փլուզվել է իսրայելական հարվածի հետևանքով: Հարձակումը տեղի է ունեցել Թալ ալ Հաուա շրջանում։ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցչի խոսքով՝ Մեսսա աշտարակում գտնվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքը։
