Գոռ Սահակյանը ծանրամшրտ աշխարհի առաջնությունում փոքր արծաթե մեդալ է նվաճել

Գոռ Սահակյանը (71 կգ) Ծանրամարտի աշխարհի առաջնությունում պոկում վարժությունից նվաճել է փոքր արծաթե մեդալ՝ բարձրացնելով 154 կգ։

Հրում վարժությունում նա 3 անգամ չի հաղթահարել 182 կգ-ը ու դուրս մնացել հետագա պայքարից։

Նշենք, որ Գոռ Սահակյանը աշխարհի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և 2025 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն։

Կիսվել սոց․ ցանցերում