Իրանից ազդանշան ենք ստացել, շատ հստակ ազդանշան. Թրшմփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը ցույց է տվել իր ցանկությունը՝ կարգավորելու Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը։ Նա այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ։

«Բոլորը ցանկանում են, որ մենք վերջ դնենք դրան: Մենք Իրանից ազդանշան ենք ստացել, շատ հստակ ազդանշան։ Նրանք ուզում են, որ սա վերջանա», — ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը:

Թրամփի խոսքով՝ Մերձավոր Արևելքի շատ երկրներ արդեն իսկ աջակցություն են հայտնել Գազայի հակամարտության կարգավորման իր ծրագրին։

Կիսվել սոց․ ցանցերում