«Volkswagen»-ը մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ջրատարի մոտ. կա 5 վիրшվոր

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Եղեգնավան-Այգավան գյուղամիջյան ճանապարհին «Volskwagen» մակնիշի ավտոմեքենան կամրջի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել ջրատարի մոտ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվել սոց․ ցանցերում