Հոկտեմբերի 11-ին ազգային ընտրանին «Պուշկաշ Արենայում» կհանդիպի Հունգարիային։ 3 օր անց կհյուրընկալվի Իռլանդիային «Ավիվա» մարզադաշտում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբի պաշտպան Նաիր Թիկնիզյանը դեռևս բախվում է Իռլանդիա մեկնելու համար անհրաժեշտ մուտքի վիզայի հետ կապված խնդիրների։ Խնդիրը առաջացել է ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի՝ Իռլանդիայի դեմ սպասվող արտագնա հանդիպման նախաշեմին։
Ֆուտբոլիստի գործակալ Ալեքսանդր Կլյուևի տեղեկացմամբ՝ Թիկնիզյանը միացել է Հայաստանի ազգային թիմի ուսումնամարզական ճամբարին, իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է, որ վիզային հարցը շուտով կլուծվի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նաիր Թիկնիզյանին մերժել են մուտքի վիզա տրամադրել՝ փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով։
