ԼՂ-ում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով шդրբեջшնն աշխատանքային խումբ է ստեղծել

Ադրբեջանի իշխանությունները ստեղծել են աշխատանքային խումբ՝ Լեռնային Ղարաբաղում սոցիալական, տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների լուծման համար:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը:

Աշխատանքային խումբը ղեկավարում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:

Ալիևի վարչակազմի տվյալներով՝ հայ բնակչությանը առաջին բուժօգնությամբ և սննդով ապահովելու համար Ադրբեջանի ԱԻՆ-ը հազար մարդու համար վրաններ է տեղադրել Ակնայում, Ֆիզուլիում և Քարվաճառում:

Կիսվել սոց․ ցանցերում