ԻՌԼԱՆԴԻԱ — ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՍՊԱՍԱՐԿԵՆ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՄՐՑԱՎԱՐՆԵՐ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի F խմբի չորրորդ տուրի Իռլանդիա — Հայաստան հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարներ։

Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Բենուա Բաստիները, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Եզրերում նրան կօգնեն Հիշամ Զարանին եւ Օրելիեն Բերտոմիուն։ VAR-ի մրցավարներն են Ստեֆանի Ֆրապարն ու Էրիկ Վատելիեն։

Իռլանդիա — Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Դուբլինում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

 

Կիսվել սոց․ ցանցերում