Ես քեզ ծաղիկներ եմ ուղարկել և հույս ունեմ, որ դրանք քեզ դուր կգան. Իկեր Կասիլյասը պատմել է Լիոնել Մեսսիի հետ շփման մասին

«Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը պատմել է «Բարսելոնայի» նախկին առաջատար Լիոնել Մեսսիի հետ իր շփման փորձի մասին։

«2019 թվականին ես սրտի նոպա ունեցա, և ինձ տեղափոխեցին հիվանդանոց։ Հաջորդ օրը ինձ զանգահարեցին անհայտ համարից։ Ես պատասխանեցի, և պարզվեց, որ դա Մեսսին էր։

Նա ասաց. «Բարև, Իկեր։ Ես քո համարը չունեի, վերցրի Պիկեից։ Հույս ունեմ, որ շուտով կապաքինվես։ Ես քեզ ծաղիկներ եմ ուղարկել և հույս ունեմ, որ դրանք քեզ դուր կգան»։

Ես ցնցված էի այս արարքից։ Լիոնելին պետք չէր ինձ զանգահարել, մենք նույնիսկ ընկերներ չէինք»,-ասել է Կասիլյասը TNT Sports-ին տված հարցազրույցում։

Ըստ Statmuse-ի տվյալների՝ Մեսսին 10 գոլ է խփել Կասիլյասի դեմ Լա Լիգայի 15 խաղում, ինչպես նաև 2 գոլ՝ Չեմպիոնների լիգայի 2 հանդիպումներում։

Կիսվել սոց․ ցանցերում