Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վաշինգտոնում է: Նա հանդիպումներ կունենա ԱՄՆ պաշտպանական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ՀՕՊ համակարգերի մատակարարման հարցի քննարկման համար։
Զելենսկին հոկտեմբերի 17-ին կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու հեռահար «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարումը։
Հոկտեմբերի 16-ի երեկոյան Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հակամարտության համատեքստում կողմերը քննարկել են նաև Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարման հարցը։
«Ես Պուտինին ասացի. «Դե՞մ կլինեք, եթե ես ձեր հակառակորդներին մի քանի հազար Tomahawk տամ»: Նրան դուր չեկավ այդ միտքը», — հայտնել է Թրամփը։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ Թրամփին զգուշացրել է, որ Կիևին հեռահար հրթիռների մատակարարումը չի փոխի մարտադաշտում իրավիճակը, բայց զգալի վնաս կհասցնի ռուս-ամերիկյան հարաբերություններին։
