Արթուր Ալեքսանյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն։

Ալեքսանյանը վերջին վայրկյաններին ձեռքից բաց թողեց հաղթանակը և դարձավ արծաթե մեդալակիր։

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն իր մասնակցությունն ապահովել է նաև Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում:

Կիսվել սոց․ ցանցերում