Թրшմփի խոսնակի ոչ պարկեշտ պատասխանը՝ լրագրողին

Սպիտակ տան մամուլի քարտուղարը մամուլի ասուլիսի ժամանակ ոչ պարկեշտ պատասխան է տվել լրագրողին։ Այս մասին գրում է HuffPost պարբերականը։

Հավելենք՝ պարբերականի աշխատակիցը հարց է ուղղել Քերոլայն Լիվիտին այն մասին, թե ով է ընտրել Հունգարիայի մայրաքաղաքը որպես Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման հարթակ:

Ըստ պարբերականի՝ «պատասխանը, մեղմ ասած, անսպասելի էր»։

«Քո մայրիկը», — ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

Կիսվել սոց․ ցանցերում