Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, կազմել է 382.51 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 443.18 դրամ (նվազել  է 1.24  դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.67  դրամ (նվազել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381.5 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 436-442.5 դրամով, վաճառվում է 446–451 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.56-4.65 դրամով, վաճառվում է 4.72-4.85 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:

Եվրոն գնվում է 443 դրամով, վաճառվում է 447 դրամով:

Ռուբլին գնվում է 4.60-4.63 դրամով, վաճառվում է 4.70 դրամով:

Կիսվել սոց․ ցանցերում