«Ռոսկոմնադզորը» մասնակի արգելափակել է Telegram-ը և WhatsApp-ը

Ռուսաստանի շատ շրջաններում Telegram-ի և WhatsApp-ի հասանելիության հետ կապված խնդիրները շարունակվում են երրորդ օրն անընդմեջ:

Ըստ Downdetector- ի խափանումները գրանցվում են առնվազն 20 մարզերում՝ Մոսկվայից և Պետերբուրգից մինչև Սիբիր և երկրի հարավ:

«Ռոսկոմնադզորը» հաստատել է, որ մասամբ սահմանափակում է մեսենջերների աշխատանքը հանցագործներին հակազդելու համար:

Գերատեսչության ներկայացուցիչները պնդել են, որ հարթակները օտարերկրյա ծառայություններն օգտագործվում են շորթման, խաբեության և քաղաքացիներին ծայրահեղական գործունեության մեջ ներգրավելու համար:

Կիսվել սոց․ ցանցերում