«Արսենալի» լեգենդար նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ է, որ ընթացիկ մրցաշրջանում «զինագործները» երկար դադարից հետո կնվաճեն Անգլիայի չեմպիոնությունը։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
«Այո՛, «Արսենալը» իրական հավակնորդ է, և ես դա ասում եմ առանց վարանելու։ Կարող եք պնդել, որ ես նույնն եմ ասում ամեն տարի, բայց այս անգամ իսկապես հավատում եմ, որ նրանք ունեն բավարար խորություն՝ դիմակայելու ցանկացած մարտահրավերի։
Երբ նրանք կորցրեցին Կայ Հավերցին և Բուկայո Սակային անցյալ մրցաշրջանում, դա մեծ կորուստ էր։ Սակայն այս տարի ունեն Մադուկեին, Էզեին, որը կարող է փոխարինել Էդեգորին, ինչպես նաև Մարտինելիին ու Տրոսարին։ Պաշտպանությունում նույնպես լավ համալրված են․ Մոսկերան, Լյուիս-Սկելլին և մյուսները ապահովում են մրցակցային միջավայր։ Լյուիս-Սկելլին նույնիսկ հիմա մեկնարկային կազմում չէ, չնայած Անգլիայի հավաքականի խաղացող է։
Նրանք այս մրցաշրջանում կդառնան Անգլիայի չեմպիոն։ Սա, իմ կարծիքով, ամենաամբողջական կազմն է Պրեմիեր լիգայում»,- beIN Sports-ի հետ զրույցում ասել է Վենգերը։
Նշենք, որ լոնդոնյան ակումբը վերջին անգամ Անգլիայի չեմպիոն է դարձել 2003/04 մրցաշրջանում՝ անցկացնելով ամբողջ առաջնությունը առանց պարտության։
