Տավուշ գյուղում բախվել են «Mercedes»-ն ու ավտոբուսը. կա 11 տпւժած

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:30-ի սահմաններում Իջևան-Շամշադին ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Hyundai» մակնիշի ավտոբուսը:

Վթարի հետևանքով 11 հոգի տեղափոխվել են «Տավուշ» բժշկական կենտրոն:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բախման հետևանքով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում:

Կիսվել սոց․ ցանցերում