Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվել է

Իտալիայի առաջնության 8-րդ տուրի կենտրոնական խաղում «Նապոլին» սեփական հարկի տակ մրցել է «Ինտերի» հետ։

Դաշտի տերերը հաղթել են 3:1 հաշվով, և այժմ 18 միավորով գլխավորում են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Ինտերն» ունի 15 միավոր։

Միլանյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է խաղին, սակայն վնասվածքի պատճառով փոխարինվել է 32-րդ րոպեին։

Կիսվել սոց․ ցանցերում