Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 2-5մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն այսօր և վաղն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում նույնպես այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +19-ից +21-ի, երեկոյան` +14–ից +16–ի սահմաններում։

Կիսվել սոց․ ցանցերում