110 կգ քաշայինների պայքարում հայ ծանրորդը հաղթողի կոչմանն արժանացել է երկամարտի 397 կգ արդյունքով (182+215 կգ):
Պոկում վարժությունում Կարապետյանը բարձրացրել է նախ 175, ապա 182 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա դարձել է ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում, գլխավերևում պահելով 210 և 215 կգ կշռող ծանրաձողերը, երկրորդ տեղն է զբաղեցրել:
Կարապետյանը նվաճել է Հայաստանի թիմի 6-րդ ոսկե մեդալն Ալբանիայում ավարտին մոտեցող երիտասարդների և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություններում:
