Նոյեմբերի 6-ին՝ ժամը 17։53-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղի 6-րդ փողոցում այրվում է խոտի դեզ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։20-ին, մարվել՝ 21:50-ին։ Այրվել է մոտ 1000 հակ պահեստավորած անասնակեր։
