Իրանի իշխանությունները կարող են ստիպված լինել պարբերաբար գիշերը դադարեցնել ջրամատակարարումը ջրային ճգնաժամի պատճառով, և բնակիչները պետք է սկսեն պաշարներ կուտակել, ասել է Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին։
Թեհրանի նահանգային ջրային ընկերության գլխավոր տնօրեն Բեհզադ Պարսան նոյեմբերի 2-ին զգուշացրել է, որ Ամիր Քաբիր ջրամբարը՝ Իրանի մայրաքաղաքը խմելու ջրով մատակարարող հինգ հիմնական ջրամբարներից մեկը, կբավարարի երկու շաբաթից էլ պակաս։ Հինգշաբթի օրը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը բացատրել է, որ Իրանի մայրաքաղաքում ջրային ճգնաժամը սրվում է անձրևների պակասի պատճառով, և նա ասել է, որ քաղաքը ստիպված կլինի տարհանվել, եթե նոյեմբերի երրորդ տասնօրյակում անձրև չգա։
